Մայրամուտը Ազատի ջրամբարում

01.12.2024թ.-ին  գնում ենք դեպի Ազատի ջրամբար: Թեև բոլոր արշավներն իրենց մեջ գեղեցկություն են կրում, բայց այս անգամ այլ բան է մեզ սպասվում: Ովքեր եղել են կամ թեկուզ լուսանկարներով տեսել են Ազատի ջրամբարը, գիտեն, որ այն այլմոլորակային գեղեցկություն ունի, իսկ եթե այդ գեղեցկությանը գումարենք նաև մայրամուտի գույները,  ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեսարանի ականատես կլինենք: Եվ ուրեմն գնում ենք Ազատի ջրամբար խարույկի շուրջ մայրամուտի գույներով ցողվելու: Արշավը հարմար է բոլոր երեխաների համար՝ սկսնակ, փորձառու, գեղեցիկը գնահատող …

Երթուղու երկարությունը՝ 9կմ
Հարաբերական բարձրությունը՝ 112մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով աշնանային կամ ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,

15. նստելու համար ծածկոց կամ նման մի բան:
Մասնակցության արժեքը՝ 7000 դրամը:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտ)
Մեկնելու ժամը՝ 12:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: