Վերելք Արշավասար լեռ
Էլ մեզնից ի՞նչ արշավական, եթե չլինենք Արշավասար լեռան գագաթին: Եվ այս բացը լրացնելու համար այս կիրակի հենց այս գագաթը կբարձրանանք: 08.12.2024թ.-ին գնում ենք դեպի Վայոց Ձորի մարզ, բարձրանալու ենք Արշավասար լեռը, որն ունի 2409մ բարձրություն: Վերելքը սկսելու ենք Գնիշիկ գյուղից և այստեղ էլ ավարտենք: Քայլելու ենք նաև ձյան մեջ:
Երթուղու երկարությունը՝ 6կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400մ
Ինչպես պատրաստվել արշավին.
- ձմեռային գլխարկ,
- ձեռնոց,
- արևապաշտպան կրեմ,
- ակնոց,
- հագնել երկարաթեև վերնահագուստ,
- ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
- հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
- հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
- անձրևապաշտպան թիկնոց,
- 1զանգապան,
- ձեռնափայտ, եթե ունեք,
- ջուր 1,5լ,
- սնունդ,
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: