Գեղասար

Վերելք Գեղասար լեռ

19․04․2025թ․
Ապրիլյան այս օրն անցկացնելու ենք Լոռու մարզի գողտրիկ անկյուններից մեկում՝ Գեղասար լեռան գագաթին։ Լեռան բարձրությունը 1753 մետր է, բայց բարձրության «համեստ» լինելը չպետք է մոլորեցնի․ Գեղասարը գերում է իր հիասքանչ գարնանային բնությամբ, անվերջ կանաչով ու համայնապատկերով, որ բացվում է գագաթից։

Այս արշավը հատուկ հարմարեցված է․
Արշավային փորձ չունեցող երեխաների համար,
— Եվ նրանց համար, ովքեր նախընտրում են հանգիստ ու հաճելի երթուղի՝ ակտիվ արշավներից հետո։ Միացիր մեզ և վայելիր գարնան զարթոնքը Գեղասարում։

Երթուղու երկկողմ երկարությունը՝ 7,5 կմ Հարաբերական բարձրությունը՝ 480մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2. Ձեռնոց (ըստ կանխատեսվող եղանակի),
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա

Մեկնելու ժամը՝ 7:45 Վերադարձի մոտավոր ժամը՝ 18։00-19։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։