Խաղային օր Մեր լեռները ճամբարում
01․06․2025թ․
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կպաշտպանենք նրանց հանգստի իրավունքը և արշավ չենք անի՝ վայելելով ամռան առաջին օրը։ Բայց փոխարենը լավ ժամանակ կանցկացնենք Մեր լեռները ճամբարում։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բազմաթիվ թիմային խաղեր կխաղանք, տեսնենք՝ ինչքանո՞վ ենք թիմային, հավասարակշռված, կենտրոնացած և արագաշարժ։
Ինչպես պատրաստվել.
1․ արևային գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ կամ քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9․ ջուր 1,5լ,
10․ սնունդ,
11․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
12. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
13. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 8:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։