Վերելք Սևաժայռ լեռ
15․06․2025թ․
Այս ժայռագագաթ լեռը կրկին կանչում է իր մոտ։ Այնպես որ 15․06․2025թ․ հավաքում ենք ուսապարկերը և գնում Վայոց Ձորի մարզ՝ բարձրանալու Սևաժայռ լեռը, որն ունի 2727մ բարձրություն։ Վերելք կսկսենք համանուն Սևաժայռ գյուղից և այստեղ էլ կավարտենք։ Վերելքը նախատեսված է ակումբի անդամ երեխաների համար։
Երթուղու երկարությունը՝ 10կմ
Հարաբերական բարձրությունը՝ 650 մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթև վերնահագուստ,
5․ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 06։00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00-21։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։
