Թեժայռուք

Վերելք Թեժայռուք լեռ

13․07․ 2025թ․ նախատեսում ենք իրականացնել վերելք Արագածի լանջերին գտնվող Թեժառույք լեռան գագաթը (3423 մ), որից հետո կիջնենք Ամբերդալիճ լճակի մոտ:
Քայլարշավը կսկսենք Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվող Քարի լճից, որն ունի ծովի մակարդակից մոտ 3200 մ բարձրություն: Քայլելով դեպի արևելք՝ աստիճանաբար կբարձրանանք Թեժառույք լեռան գագաթը, որտեղից գեղեցիկ տեսարաններ են բացվում: Լեռան գագաթը գտնվում է Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանին և հանդիսանում է նույնանուն լեռների ամենաբարձր գագաթը:
Քայլարշավի հաջորդ հատվածը կլինի վայրէջք դեպի Ամբերդալիճ, որն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների շարքում: Ինչպես Քարի լիճը, Ամբերդալիճը նույնպես ունի սառցադաշտային ծագում, և գտնվում է ավելի քան 3200 մ բարձրության վրա:
Քայլարշավը կավարտենք Քարի լճի մոտ, որտեղից էլ կվերադառնանք Երևան:

Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Ընդհանուր երկարությունը՝ 11 կմ:

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա

Մեկնելու ժամը՝ 07։00

Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։