«Արփի լիճ» ազգային պարկ
17․08.2025թ․-ին արշավային ուղին մեզ կտանի Շիրակի մարզ։ Շիրակի մարզում քիչ ենք արշավում և անհրաժեշտ է լրացնել այս բացը։ Արփի լճի ավազանը և Ջավախք-Շիրակ բարձրավանդակը առանձնանում են ուրույն էկոհամակարգով և կենսաբազմազանությամբ: Ուստի, այս տարածքը պահպանելու համար 2009 թվականին ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Արփի լիճը ծովի մակարդակից 2023 մ բարձրության վրա է: Բացի տարածքի գեղեցկությանն և կենսաբազմազանությանը ծանոթանալուց, կբարձրանանք նաև համանուն Արփի լեռը (2200մ)։ Երթուղին շրջանաձև է՝ սկսվում և ավարտվում է ազգային պարկի գլխավոր մուտքի մոտ։
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300մ
Ինչպես պատրաստվել արշավին․
1․ արևային գլխարկ,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ, քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել արշավային/սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 07։00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00-21։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։