Վերնաշենից Սպիտակավոր
23․11․2025թ․
Այս շաբաթվա երեխաների արշավային ուղին կգծվի Վայոց Ձորում՝ Վերնաշենից Սպիտակավոր։ Սկսելով գյուղի բարձրադիր մասից, այս արահետը անցնում է ժայռոտ լեռներով և հասնում մինչև Սպիտակավոր Սբ․ Աստվածածին եկեղեցի։
Այստեղ նաև հնարավոր է տեսնել Բեզոարյան այծերի, եթե իհարկե լուռ լինենք, ինչը երեխաների հետ արշավների ժամանակ գրեթե անհնարին է։
Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։
1983թ․ Գարեգին Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ և Նժդեհի եղբոր միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան։ Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին՝ Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը՝ ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987թ․ հանգրվանում է Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450մ
Ինչպես պատրաստվել արշավին՝
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- բարակ երկարաթև վերնահագուստ
- ժակետ և տաք բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։


