Սոլակից Մայրավանք
30․11․2025թ․
Այս կիրակի գնում ենք աշնանը հրաժեշտ տալու և պատրաստվելու ձմեռային արշավներին։ Հենց այս նպատակով էլ ընտրել ենք միջին բարդության երթուղի, որպեսզի աշնան վերջին օրն անցնի առանց շատ հոգնելու և գեղեցիկ տեսարաններով։ Արշավը սկսելու ենք Սոլակ գյուղից, կհասնենք Մայրավանք և արշավը կավարտենք կրկին Սոլակ գյուղում։ Միջնադարյան հայկական ճարտարապետության այս հուշարձանը գտնվում է Սոլակ գյուղի դիմաց, բարձրադիր վայրում։ Նախնական շինությունը հիմնադրել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) VII դարում։ 2023 թ. հուլիսի 22-ին եկեղեցին վերաօծվել է։ Վերականգնման նախագծի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է:
Արշավին կարող են մասնակցել նաև ակումբի անդամ չհանդիսացող, բայց արշավային փորձ ունեցող երեխաները։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450 մ
Ինչպես պատրաստվել արշավին
- Գլխարկ, այդ թվում՝ արևային
- Արևապաշտպան կրեմ
- Ակնոց
- Բարակ երկարաթև վերնահագուստ
- Ժակետ և տաք բաճկոն
- Սպորտային շալվար (ոչ ջինս)
- Հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- Անձրևապաշտպան թիկնոց
- Զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- Ձեռնափայտ (եթե ունեք)
- Ջուր՝ 1.5 լիտր
- Սնունդ
- Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 08:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00
Մասնակցությունը հաստատելու համար
- Զանգահարել՝ +37455934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
- Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
- 220480308513000 հաշվեհամարին կամ
- 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։