Արզական ()

Նեղուցի վանք, Արզական լեռ, Արզականի տաք ջուր

Դե ինչ, առաջին ձմեռային արշավն է։
Դեկտեմբերի 7-ին երեխաների հետ մեզ սպասում է ուշագրավ ու ոչ այնքան հեշտ արշավ՝ դեպի Արզական լեռ (Կոտայքի մարզ, 2502 մ բարձրություն)։ Արշավը կսկսենք Նեղուցի վանքից, որը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում։ Այստեղից կշարունակենք մեր ճանապարհը դեպի Արզական լեռան գագաթ՝ հաղթահարելով լեռան զառիթափ լանջերը։ Իսկ բարդ արշավից հետո կգնանք Արզականի տաք ջեւր, որն իդեալական վայր է ցրտից և հոգնածությունից հետո հանգստանալու և վերականգնվելու համար։


Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ

Ինչպես պատրաստվել արշավին՝

  1. գլխարկ, այդ թվում՝ արևային
  2. արևապաշտպան կրեմ
  3. ակնոց
  4. երկարաթև վերնահագուստ
  5. ժակետ և տաք բաճկոն
  6. սպորտային շալվար /ոչ ջինս/
  7. հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
  8. անձրևապաշտպան թիկնոց
  9. զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
  10. ձեռնափայտ (եթե ունեք)
  11. ձեռնոց
  12. լողազգեստ և ցամքոց
  13. ջուր՝ 1.5 լիտր
  14. սնունդ
  15. փոխնորդ կոշիկ և գուլպաներ
  16. Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
  17. տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)

Մասնակցության արժեքը՝ 11000 դրամ (ներառյալ տաք ջրի վճարը)
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00


Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)


Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։