Բուբլիկ-մուբլիկ, ուռա՜
11․01․2026Թ․
Լեռնանիստ ձմեռային հանգստի գոտուց հայտնում են, որ արդեն գործում են, այնպես որ կիրակի օրը գնում ենք բուբլիկով սահելու։
Սա նշանակում է, որ պետք է տրամադրվենք քիթ-մռութ սառեցնելուն, արագությունը վայելելուն ու երեխեքի ամենասպասված՝ չքայլելուն (չնայած սրան տրամադրվելու կարիք չկա)։
Երթուղու երկարությունը՝ 0 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 0 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ
2․ Ձեռնոց
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Տաք ձմեռային շալվար
8․ Ձմեռային ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Ջուր՝ 1.5 լ
10․ Սնունդ
11․ Փոխնորդ ձեռնոց, կոշիկ և գուլպաներ՝ անպայման
12․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
13․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ, որն իր մեջ ներառում է նաև ճոպանից օգտվելու և «բուբլիկի» վարձույթի գումարը
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 09:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 14:00–15:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։





