Աղջկաբերդ
07.02.20262.
Այս անգամ շաբաթ օրը մեզ ճամփորդություն է սպասվում Տավուշի մարզում։ Ճանապարհ ենք ընկնում բացահայտելու խորհրդավոր Աղջկաբերդը, որը թաքնված է անտառապատ սարի գագաթին և բոլոր կողմերից շրջապատված է բարձր ժայռերով։ Բերդը պաշտպանված է հզոր, բրգավոր պարիսպներով, ասես դեռ պահպանում է իր գաղտնիքները։
Ներսում մեզ սպասում են ավերված բնակարաններ, երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի։
Իսկ ամենահետաքրքիրը դեռ առջևում է… Աղջկաբերդն ունի լեգենդ, որի պատմությունը, ինչպես նաև բերդի անցյալի հետաքրքիր դրվագները, երեխաները կիմանան հենց տեղում։
Երթուղու երկարությունը՝ 8,5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ
2․ Ձեռնոց
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Ձմեռային ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք)
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
15․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 09:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։