Արագածի չորս գագաթները մեկ օրում
30․08․2025թ․-ին կիրականացնենք ակումբի անդամ երեխաների ամենասպասված արշավներից՝ Արագածի 4 գագաթների վերելքը մեկ օրում։ Վերելքների հաջորդականությունն ըստ գագաթների՝ Հարավային գագաթ (3887մ), Արևմտյան գագաթ (3995մ), Հյուսիսային գագաթ (4090մ) և Արևելյան գագաթ (3908մ)։ Արշավը բավականին բարդ է ֆիզիկական տեսանկյունից, ուստի հրավիրվում են մասնակցելու միայն փորձառու և ֆիզիկապես լավ պատրաստված երեխաները, ինչու չէ նաև ծնողները։
Երթուղու երկարությունը՝ 18 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1800 մ
Ինչպես պատրաստվել արշավին․
1․ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ,
3․ ակնոց,
4. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
5․ ժակետ, քամուց պաշտպանող բաճկոն,
6․ հագնել արշավային/սպորտային շալվար /ոչ ջինս/,
7․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
8․ անձրևապաշտպան թիկնոց,
9. զանգապան (ըստ ցանկության),
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ձեռնոց,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա
Մեկնելու ժամը՝ 04։00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 21։00-22։00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և Ձեզ հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։










