Վերելք Արտանիշ լեռ
22․02․2026թ․
Փետրվարի 22-ին կբարձրանանք ձմեռային վերելքների համար շատ հարմար մի լեռ՝ Արտանիշ (2463մ)։ Չնայած ոչ շատ բարձր լինելուն, Արտանիշից բացվում են հոյակերտ տեսարաններ դեպի Սևանա լիճ, Գեղամա լեռներ, Արեգունու լեռներ և ոչ միայն։ Բայց ամենակարևորը՝ լեռան գագաթն այն միակ վայրն է, որտեղից պարզ երևում է Մեծ և Փոքր Սևանների հատման հատվածը (տես գլխավոր նկարում)։
Գագաթին հանգստանալուց ու տեսարանները վայելելուց հետո կիջնենք դեպի Սևանի ափ,
— խարույկ կվառենք,
— կվայելենք Սևանի սառն ալիքների մեղեդին,
— և կվերադառնանք Երևան։
Երթուղու երկարությունը՝ 8 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 530 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ
2․ Ձեռնոց
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Ձմեռային ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք)
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
15․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։