Վերելք Սյունասար լեռ
08․03․2026թ․
Սիրելի հայրիկներ, եկեք մարտի 8-ին մայրիկներին որպես նվեր երեխաներին արշավ ուղարկեք (կատակ, որն իր մեջ ճշմարտություն ունի)։
Մարտի 8-ին իրականացնելու ենք վերելք գեղեցիկ անվամբ Սյունասար լեռը (2502 մ)։
Այս լեռ ակումբի շրջանակներում առաջին անգամ ենք բարձրացնելու՝ հարստացնելով մեր լեռնային քարտեզի ցանկը։
Սյունասարը Փամբակի լեռնաշղթայի գագաթներից է։
Արշավը հարմար է նաև քիչ արշավային փորձ ունեցող երեխաների համար։
Մեկ օր՝ գարունը, Սյունասար, բնություն, նոր սկիզբը և երեխաների ժպիտներ։
Երթուղու երկարությունը՝ 6 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 550 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ
2․ Ձեռնոց
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Ձմեռային ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք)
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
15․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։