Վերելք Երանոս լեռ
16․11․2025թ․ գնում ենք դեպի Երանոսի լեռներ և բարձրանալու ենք հենց Երանոս լեռան գագաթը (1824մ)։ Լեռնաշղթայի գրեթե կենտրոնական մասում է գտնվում Երանոս լեռը։ Ողջ ճանապարհն ուղեկցվում է գեղեցիկ տեսարաններով՝ մի կողմից՝ Մասիս, դեպի արևելք՝ Երախի լեռներ, դեպի արևմուտք՝ Ողջաբերդի լեռնաշղթա, ներքևում՝ Ազատի ջրամբար։ Իսկ գույների շքեղության մասին խոսելն ավելորդ է։ Անտառային գունապնակն առանց անտառի, ամբողջությամբ կարելի է տեսնել հենց այստեղ։
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 750մ
Ինչպես պատրաստվել արշավին՝
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- բարակ երկարաթև վերնահագուստ
- ժակետ և տաք բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00–20:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։



