Վերելք Գորշասար և Պուտավոր լեռներ
21․12․2025թ․։
Ամռանը խուսափում ենք Վայոց Ձորից, իսկ ձմռանը՝ ձգտում այնտեղ վերելքներ անել զգալով արևի մեղմիկ ջերմությունը։ Այս անգամ կբարձրանանք Գորշասար (2234մ) և Պուտավոր (2260մ) լեռները՝ վայելելով աշնան գույները և ձմռան շունչը, քանի որ լեռների միայն գագաթային մասերն են ձյունածածկ, իսկ լանջերը՝ ոսկեգույն։ Պարզ եղանակի դեպքում մեզ կուղեկցի Արարատի գեղեցիկ տեսարանը։ Արշավը կսկսենք Զանգակատուն գյուղից և կավարտենք Ելփին գյուղում։
- Երթուղու երկարությունը՝ 11 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Ինչպես պատրաստվել արշավին՝
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- երկարաթև վերնահագուստ
- ժակետ և տաք բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ձեռնոց
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ (ներառյալ տաք ջրի վճարը)
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 08:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։