n

Աղվան Չատինյանի անվան մրցույթ

Օրեր առաջ՝ 06․06․2025թ․, «4 ԳԱԳԱԹ» մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաները մասնակցեցին «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից կազմակերպված մագլցման մի գեղեցիկ միջոցառման, որը կրում էր հայազգի լեռնագնաց Աղվան Չատինյանի անունը և նվիրված էր ՀՀ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80-ամյակին։

Միջոցառման շրջանակում երեխաները նաև ժայռամագլցման մրցմանը մասնակցեցին՝ ցուցաբերելով լավագույն արդյունքներ, գրավելով պատվավոր տեղեր։

Հետաքրքիր է, որ պարզապես մարզումների ժամանակ երբեմն ինչ-ինչ վախեր երեխաներին խանգարում էին արագ և մինչև վերջ մագլցել, բայց մրցույցթի շրջանակում նրանք կենտրոնացել էին, մի կողմ դրել վախն ու անհանգստությունը։

Արդյունքում, ըստ տարիքային խմբերի․

Առաջին տեղ՝ Մարիա Պետրոսյան, Ալեքսանդր Մանուչարյան, Աննա Դանիելյան․

Երկրորդ տեղ՝ Անի Հարոյան, Տիգրան Մաթևոսյան, Սոֆյա Քալանթարյան․

Երրորդ տեղ՝ Էլիզա Բեգինյան, Սոֆիա Իլբեկյանց, Վարդան Հայրապետյան․

Միջոցառումն ընթացավ շատ ջերմ միջավայրում, բոլորը շատ ոգևորված էին, այդ թվում՝ նաև ծնողները։ Հուսանք նման մրցութային միջոցառումներ հաճախ կլինեն և մենք կրկին մասնակցություն կունենաք՝ լավագույն արդյունքներ գրանցելու ակնկալիքով։

Շնորհակալություն «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային» նման մրցույթ-միջոցառում կազմակերպելու, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ աջակցության համար։