Ջուխտակ ցածր որակով

Ջուխտակ վանքից Հաղարծին վանական համալիր

15.03.2026թ․

Դե ինչ, գնում ենք Տավուշի մարզ բարդ արշավի։
Այս անգամ կքայլենք Ջուխտակ վանքից դեպի Հաղարծին վանք։ Թեև որևէ գագաթ չենք բարձրանալու, բայց մեզ սպասվում է լուրջ վերելք՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 980 մ։

Այդ պատճառով այս արշավին կարող են մասնակցել միայն արշավային փորձ ունեցող և մեծ կամային հատկանիշներ դրսևորող մասնակիցները։

Արշավի մեկնարկի և ավարտի կետերը կապված են պատմամշակութային ժառանգության հետ․
— սկսում ենք Ջուխտակ վանքից,
— ավարտում՝ Հաղարծին վանական համալիրում։

Արշավ, որտեղ բնությունը, պատմությունը և կամքը միավորվում են մեկ ճանապարհի վրա։

  • Երթուղու երկարությունը՝ 22 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 980 մ

Ինչպես պատրաստվել արշավին

  1. Ձմեռային բարակ գլխարկ
  2. Ձեռնոց
  3. Արևապաշտպան կրեմ
  4. Ակնոց
  5. Երկարաթև վերնահագուստ
  6. 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ կամ հաստ՝ ըստ անհրաժեշտության)
  7. Սպորտային շալվար (ոչ ջինս)
  8. Ձմեռային ջրակայուն կոշիկ՝ հաստ տակացուով
  9. Անձրևապաշտպան թիկնոց
  10. Ձեռնափայտ (եթե ունեք)
  11. Ջուր՝ 1.5 լ
  12. Սնունդ
  13. Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
  14. Այս ամենը տեղադրել ուսապարկի մեջ
  15. Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար

  • Մասնակցության արժեքը՝ 10 000 դրամ
  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 07:45
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00

Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +374 55 93 44 44
• Լրացնել տեղեկացման/համաձայնության ձևաթուղթը՝
https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ
4355 0539 2377 7835 քարտին (ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ)


Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեզ հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։