Սոլակից Մայրավանք

30․11․2025թ․
Այս կիրակի գնում ենք աշնանը հրաժեշտ տալու և պատրաստվելու ձմեռային արշավներին։ Հենց այս նպատակով էլ ընտրել ենք միջին բարդության երթուղի, որպեսզի աշնան վերջին օրն անցնի առանց շատ հոգնելու և գեղեցիկ տեսարաններով։ Արշավը սկսելու ենք Սոլակ գյուղից, կհասնենք Մայրավանք և արշավը կավարտենք կրկին Սոլակ գյուղում։ Միջնադարյան հայկական ճարտարապետության այս հուշարձանը գտնվում է Սոլակ գյուղի դիմաց, բարձրադիր վայրում։ Նախնական շինությունը հիմնադրել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) VII դարում։ 2023 թ. հուլիսի 22-ին եկեղեցին վերաօծվել է։ Վերականգնման նախագծի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է:

Արշավին կարող են մասնակցել նաև ակումբի անդամ չհանդիսացող, բայց արշավային փորձ ունեցող երեխաները։

Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450 մ

Ինչպես պատրաստվել արշավին

  1. Գլխարկ, այդ թվում՝ արևային
  2. Արևապաշտպան կրեմ
  3. Ակնոց
  4. Բարակ երկարաթև վերնահագուստ
  5. Ժակետ և տաք բաճկոն
  6. Սպորտային շալվար (ոչ ջինս)
  7. Հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
  8. Անձրևապաշտպան թիկնոց
  9. Զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
  10. Ձեռնափայտ (եթե ունեք)
  11. Ջուր՝ 1.5 լիտր
  12. Սնունդ
  13. Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
  14. Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
  15. Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)

Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 08:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00


Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +37455934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
    • 220480308513000 հաշվեհամարին կամ
    • 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։