DSC

Ոգեշնչող մայրիկ

Ահա և մեր Անին․

Անին այն մայրիկներից է, ում նայելով հասկանում ես՝ հնարավոր է համատեղել մայրությունը, ակտիվ ապրելակերպը և բնության հանդեպ սերը։ Չորս երեխա ունենալով՝ նա դեռ ժամանակ ու էներգիա գտավ, որ իր երեխաների հետ մասնակցի արշավի։

Ամբողջ արշավի ընթացքում  փոքրիկ Ագապիին էսպես գրկած քայլեց, հա, մեջքին էլ ուսապարկ։ Երբ խոսք էինք բացում ուսապարկը վերցնելու մասին, ասում էր՝ չէ, թեթև է, հարմար է։ Բայց դե հո մենք գիտենք, որ առանց ուսապարկ ավելի թեթև ու հարմար կլիներ։ Անիի և Վահեի չորս երեխաներից երեքը արշավների վաղուց են գալիս, իսկ սա Ագապիի առաջին փորձն էր՝ մայրիկի ապահով գրկում։

Նրա ներկայությունը արշավներում օրինակ է մյուս ծնողների համար՝ ցույց տալով, որ մայրիկ լինելը երբեք խոչընդոտ չէ արկածներին ու ընտանիքով անցած գեղեցիկ ուղիներին։

Իսկ երբ նայում ես Անիին արշավի ընթացքում՝ երեխան ձեռքին, իսկ մյուսը կողքին քայլելիս, հասկանում ես՝ նա իր օրինակով մեծացնում է բնության գիտակից պաշտպաններ և ուժեղ անհատներ։