n

Փարվանա լիճ, Աբուլ լեռ և Վարձիա

Մայիս 9-11

Ազդարարենք գիշերակացով արշավների սկիզբը՝ ճանապարհ բռնելով դեպի Վրաստան։ Այս ճամփորդությունը խոստանում է լինել հիշարժան՝ լի գեղեցիկ պահերով, պատմական ակնարկներով և ֆիզիկական ակտիվությամբ։ Երեք օրվա ընթացքում կգիշերենք Փարվանա լճի ափին, կբարձրանանաք Աբուլ լեռը, կքայլենք Վարձիայի նեղ քարանձավներով։

Օր 1․

7։00 մեկնում Երևանից։ Հանգստի նպատակով կարճ դադար կունենանք Գյումրիում, որից հետո կշարունակենք ճանապարհը։ Հասնելով Փարվանա լճի ափ, վրանները կտեղադրենք և կվայելենք գեղեցիկ օրը՝ այն ամփոփելով խարույկի շուրջ։

Օր 2․

6։30 վերկացի ժամ։ Նախաճաշից հետո՝ 7։00, կսկսենք քայլել դեպի Աբուլ լեռ, որն ունի 3300մ բարձրություն։ Վերելքից հետո կրկին կվերադառնանք Փարվանա լճի վրանային ճամբար և կրկին կգիշերենք այստեղ։ Երթուղու երկկողմ երկարությունը՝ 25 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ

Օր 3․

7։00 վերկացի ժամ։ Հավաքում ենք վրանները և մեկնում դեպի Վարձիա։ Քարանձավային այս համալիրը կառուցվել է 1156-1205թթ․, Գեորգի III թագավորի և նրա դստեր` Թամար թագուհու օրոք։ Վարձիայի լաբիրինթներով շրջելուց հետո կվերադառնանք Երևան։    

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ բարակ գլխարկ, այդ թվում՝ արևային,
2․ արևապաշտպան կրեմ, 3․ ձեռնոց,
4․ ակնոց,
5. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ Երեք օրվա սնունդ (գնալու և վերադարձի ճանապարհին նաև կանգնելու ենք սնվելու համար),
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,

15․ քնապարկ և գորգիկ, եթե ունեք
16. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
17. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 35000 դրամ,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի Պողոտա

Մեկնելու ժամը՝ 7:00 Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00-21։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն․
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։