«Լուսէ տնակ» և «4 գագաթ»
Հոկտեմբերի 22-ին «Լուսէ տնակ» ստեղծարար կենտրոնի հետ համագործակցության արդյունքում հայտնվել էինք Տավուշի մարզի անտառներում: «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը Կենտրոնի փոքրիկների համար արշավ էր կազմակերպել դեպի Ջուխտակ վանք: Ստորև կարող եք կարդալ «Լուսէ տնակ» ստեղծարար կենտրոնի ֆեյսբուքյան գրառմանը.
«Արշավ, աշուն, արկածներ …
4_peaks_alpine_club -ի հետ ուղևորվել էինք դեպի «Ջուխտակ վանք»։ Երեխաներից շատերի համար սա առաջին արշավն էր։ Բնության գեղեցկությունը տրամադրում էր անընդհատ քայլել ու քայլել։ Երբ հասանք վերջնակետ՝ զարմացանք, որ ճանապարհն այդքան արագ անցանք։
Վանքի՝ իրար շատ նման եկեղեցիները ուսումնասիրելուց հետո բնության գրկում ճաշեցինք, խաղացինք, ապա ճյուղեր հավաքեցինք ու խարույկ վառեցինք, պատահաբար գտած քարտեզով գանձեր որոնեցինք ու գտանք կախարդական մեդալներ և երեխաները պարգևատրվեցին առաջին բարձունքը հաղթահարելու համար
Ետդարձի ճանապարհին երեխաները ուրախությամբ արահետները մաքրում էին աղբից։
Շնորհակալ ենք 4 Peaks Alpine Club -ին մեզ համբերատար ուղեկցելու համար։
Շնորհակալ ենք մեր ծնողներին՝ մեզ միանալու և առաջին արշավն իրականություն դարձնելու համար
Հայաստանի շատ գողտրիկ անկյուններ ենք դեռ բացահայտելու միասին»:
Մենք էլ ենք շնորհակալ վստահության համար և հույս ունենք, որ համագործակցությունը շարունակական կլինի:
Լուսանկարները՝ «Լուսէ տնակ» ստեղծարար կենտրոնի ֆեյսբուքյան էջից: