Մագելանի քարանձավ

09․11․2025թ․ գնում ենք Մագելանի քարանձավ, որը Հայաստանում 2-րդն է իր մեծությամբ և պատկանում է կլաստոկարստային քարանձավների տեսակին (ձևավորվել է կոնգլոմերատների մեջ)։ Այս տեսակի մեջ իր երկարությամբ՝ 9-րդն է աշխարհում։
Քարանձավի ընդհանուր ցանցը՝ 1.720 մ։

Քարանձավում օդի ջերմաստիճանը մշտապես 7-8°C է՝ անկախ դրսի եղանակից։
Այցելության ընթացքում անցնելու ենք հատուկ մշակված մոտ 350 մ ճանապարհ, որտեղ կլինեն նաև ցածր առաստաղով (բարձր․ 0.4-0.5 մ) նեղ անցումներ։
Տևողությունը կախված է խմբի մեծությունից և պատրաստվածությունից՝ 1-3 ժամ։

Եթե շատ մասնակիցներ լինեն, ապա քարանձավ մտնելու ենք ոչ թե մեկանգամից, այլ փոքր խմբերով։


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արշավին արգելվում է մասնակցել այն երեխաներին և մեծերին, ովքեր ունեն՝
• կլաուստրոֆոբիա (վախ փակ տարածություններից)

Այդ օրը մեզ կուղեկցեն քարանձավի մասնագետներ։


Ինչպես պատրաստվել արշավին

  • Հագնել տաք հագուստ, որի վնասվելուց կամ փոշոտվելուց չեք անհանգստանա
  • Վերցնել փոխնորդ հագուստ (քարանձավից դուրս գալուց հետո փոխվելու համար)
  • Անձրևապաշտպան թիկնոց
  • Ջուր՝ 1.5 լիտր
  • Սնունդ
  • Լրացուցիչ տաք հագուստ՝ սպասելու ժամանակ չմրսելու համար
  • Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկներ)

Բոլոր այս իրերը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)։


Վճար և կազմակերպչական տվյալներ

Մասնակցության արժեքը՝

  • 16,000 դրամ երեխաների համար
  • 17,000 դրամ մեծահասկաների համար (ներառյալ քարանձավի մուտքի գումարը)

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 08:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 15:00


Մասնակցությունը հաստատելու համար

  • Զանգահարել՝ +37455934444
  • Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
  • Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
    • 220480308513000 հաշվեհամարին կամ
    • 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Հավելյալ նշում

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։