Մարցի ջրվեժ, Գիքոր արահետ
Եղանակով պայմանավորված՝ նախապես հրապարակված արշավը ստիպված ենք չեղարկել, բայց արկածը չենք չեղարկում։
Երեխաներին առաջարկում ենք այլ, ոչ պակաս հետաքրքիր ուղղություն՝ գնում ենք Լոռու մարզ։
Քայլելու ենք Գիքոր արահետով, այցելելու ենք Բարձրաքարշ Սուրբ Գրիգորի վանք, իսկ արշավն ավարտելու ենք Մարզի ջրվեժում, որը այս եղանակին սառցակալում է և ստանում է յուրահատուկ, հեքիաթային գեղեցկություն։
Արահետը կոչվում է Գիքոր, քանի որ հենց այստեղ է նկարվել Գիքոր ֆիլմի հայտնի տեսարաններից մեկը՝ երբ Գիքորը ջուր է խմում այս արահետի վրա գտնվող աղբյուրից։
Արշավը հարմար է բոլորի համար, նույնիսկ՝ արշավային փորձ չունեցողների համար։
Թեթև քայլք, գեղեցիկ բնություն ու լավ տրամադրությունը երաշխավորված է։
Երթուղու երկարությունը՝ 6,5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 100 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ
2․ Ձեռնոց
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Ձմեռային ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք)
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
15․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 09:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։