Արշավասար լե՞ռ
Արշավասար լեռան մասին լսե՞լ եք: Չեք լսել բավական չէ, նաև զարմացա՞ծ եք: Այն գոյություն ունի և գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Գնիշիկ գյուղից 3կմ դեպի հարավ-արևելք: Բարձրությունը 2409մ է։ Եվ կիրակի օրը երեխաների հետ հենց այս լեռը բարձրացանք: Էլ ինչ արշավական, եթե Արշավասար լեռը չբարձրանայինք:
Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է, 13-րդ դարում Գնիշիկը եղել է Օրբելյան իշխանների ամառանոցը։ 2011թ.-ի մարդահամարի տվյալներվ գյուղն ունեցել է 44 բնակիչ: Այժմ, հավանաբար, կրկնակի կրճատվել է այս թիվը:
Դեռ Գնիշիկ գյուղ չհասած՝ արդեն պարզ էր, որ ձնով ենք քայլելու: Սա այս տարվա առաջին ձմեռային արշավն էր՝ քայլեցինք ձներով, ձնագնդիկ խաղացինք, ոմանք փոքրիկ ձնեմարդ պատրատեցին (խմբային նկարում կտեսնեք), սահեցինք ու թավալվեցինք ձների մեջ:
Բնությունն ասես սև ու սպիտակ կտավ լիներ:
Քայլելով 6կմ և հաղթահարելով 354մ բարձրություն՝ վայելեցինք ձմեռը:
Հ.Գ. մի հետաքրքիր անունով գագաթ էլ ունենք աչքի տակ:






