Նեղուցի վանք, Արզական լեռ, Արզականի տաք ջուր
Դե ինչ, առաջին ձմեռային արշավն է։
Դեկտեմբերի 7-ին երեխաների հետ մեզ սպասում է ուշագրավ ու ոչ այնքան հեշտ արշավ՝ դեպի Արզական լեռ (Կոտայքի մարզ, 2502 մ բարձրություն)։ Արշավը կսկսենք Նեղուցի վանքից, որը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում։ Այստեղից կշարունակենք մեր ճանապարհը դեպի Արզական լեռան գագաթ՝ հաղթահարելով լեռան զառիթափ լանջերը։ Իսկ բարդ արշավից հետո կգնանք Արզականի տաք ջեւր, որն իդեալական վայր է ցրտից և հոգնածությունից հետո հանգստանալու և վերականգնվելու համար։
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Ինչպես պատրաստվել արշավին՝
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- երկարաթև վերնահագուստ
- ժակետ և տաք բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ձեռնոց
- լողազգեստ և ցամքոց
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 11000 դրամ (ներառյալ տաք ջրի վճարը)
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։