Սևանի Երազանքի արահետ
05․10․2025թ․
Կիրակի օրը ուղևորվում ենք Գեղարքունիքի մարզ։ Քայլելու ենք «Երազանքի արահետով»։ Արահետը սկսվում է Սևանի բուսաբանական այգու մոտից (այգու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գտնվելով 2000մ բարձրության վրա` ունի բուսական աշխարհի մոտ 450-ից ավել տեսակներ) և շարունակվում է դեպի հյուսիս-արևելք՝ Արջանոցի լեռներով։ Արջանոցի լեռները Փամբակի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորությունն են։ Վերելքի ողջ ընթացքում կարելի է հիանալ Սևանա լճի, Արջանոցի, Գեղամա և Արեգունի լեռների տեսարաններով։ 5կմ քայլելով արահետով հայտնվում ես մի կետում,որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանի թերակղզի։ Արշավի վերջում կայցելենք Սևանավանք և կվերադառնանք Երևան։
Արշավին կարող են մասնակցել արշավային փորձ չունեցող երեխաները։
Երթուղու երկարությունը՝ 8 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մ
Ինչպես պատրաստվել արշավին՝
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- բարակ երկարաթև վերնահագուստ
- ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07։45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18։00–19:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
- Զանգահարել՝ +37455934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
- Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար