Սևանի ջրվեժներ

Ինչպես տեսնում ենք, մայիսը լավ տեղումնաբեր է, բայց արդեն որերոդ անգամ մեզ հաջողվում է «ջրից չոր դուրս» գալ …

Այս կիրակին էլ էր բացահայտումներով լի։ Գնացել էինք Սևանի լեռներից ձգվող և Սևանի ափով ձգվող Սևանի ջրվեժներ։ Դե հա, շատերի համար անծանոթ, բայց արշավականներին ծանոթ ուղղություն է։ Սևանա եռյակը տպավորիչ էր։ Եղանակը շատ մեղմ էր, և’ արև կար, և’ ամպ։ Երբ սկսում էինք շոգել, փրկարար ամպը գալիս էր և մեզ ստվերի մեջ առնում։ Քայլելու համար ավելի լավ եղանակ դժվար էր պատկերացնել։ Ժամանակի զգացողությունն էլ էր կորել, նույնիսկ չհասկացանք, թե ինչպես հասանք ջրվեժի մոտ։

Նեղ կիրճը ճեղքելով ջուրը գահավիժում էր ցած, փրփրում, նեղլիկ քարերի արանքով կրկին ցած էր գլորվում ու գնում դեպի Սևանա լիճը։ Բնությունը վայելեցինք։ Երեխաները ոտքերը զովացրեցին սառնորակ ջրերում, որպես գեղեցիկ հուշ նկարներ արեցինք և սկսեցինք հետ իջնել։

Մի գեղեցիկ բացատում խաղեր խաղացինք, մարմնամարզության հնարքներով կիսվեցինք, նույնիսկ` պարեցինք։

Վերադարձանք մեքենայի մոտ բավականին աշխուժ և ուրախ տրամադրությամբ։ Մի 10 րոպե էր երևի անցել, ինչ ճանապարհին էինք, մեկ էլ երկինքը սևացավ, քամի բարձրացավ և սկսեց կարկուտ և հորդառատ անձրև գալ։

Ու մենք մեզնից գոհ շարունակեցինք ճանապարհը դեպի Երևան

Այս անգամ էլ քայլեցինք 9,5 կմ և հաղթահարեցինք 450մ բարձրություն: