Սիգնախի, Լագոդեխի, Թբիլիսի
Հոկտեմբերի 10-12
Այս տարի արդեն երկրորդ անգամ ճանապարհ կբռնենք դեպի Վրաստան՝ այցելելով սիրո քաղաք Սիգնախի, արշավելով Լագոդեխի ազգային պարկում և ամփոփելով մեր ճամփորդությունը հին և նոր Թբիլիսիում։ Գրանցման վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 1-ն է, քանի որ պետք է վերջնական ամրագրում անել հյուրանոցում և հասկանալ սենյակների բաշխվածությունը։
ՕՐ 1․ Սիգնախի – Սիրո քաղաք
Առավոտյան հատում ենք սահմանը և ուղևորվում դեպի Կախեթիի գողտրիկ անկյունը՝ Սիգնախի։ Քաղաքը, որ հայտնի է որպես «Սիրո քաղաք», իր նեղ սալահատակ փողոցներով ու վարդագույն տանիքներով հեքիաթի զգացողություն է ստեղծում։ Կզբոսնենք հին քաղաքի պարսպով, որտեղից տեսարան է բացվում դեպի Ալազանի հովիտն ու Կովկասյան լեռները։
Կայցելենք նաև Բադբիի Սուրբ Նինո վանք կամ ուղղակի Բադբիի վանք։ Այնտեղ են գտնվում Վրաստանում քրիստոնեության լուսավորիչ սուրբ առաքյալ Նինոյի (Նունե) մասունքները, որը 35 տարվա ճգնավորությունից հետո, մահացել է հենց այստեղ 347 թվականին՝ 67 տարեկան հասակում։
Սիգնախիից ճանապարհը կշարունակենք դեպի Լագոդեխի։
Գիշերակացը Լագոդեխիում։


ՕՐ 2․ Լագոդեխիի ազգային պարկ – Նինոսխեվի ջրվեժ
Այս օրը նվիրում ենք հեքիաթային տպավորություններով արշավին։ Ուղևորվում ենք դեպի Վրաստանի ամենագեղեցիկ արգելոցներից մեկը՝ Լագոդեխիի ազգային պարկ։ Արշավը կսկսենք Գուրգենիանի ինֆորմացիոն կենտրոնից և այստեղ էլ կավարտենք։ Արահետն անցնում է անտառային գեղատեսիլ արահետներով․ երեխաները կտեսնեն էնդեմիկ ծառեր, կլսեն թռչունների երգը, գետ կանցնեն։ Իսկ արահետի վերջում մեզ կդիմավորի 40 մետրից գահավիժող Նինոսխեվի ահռելի ջրվեժը, որի ջրի հզոր ձայնը և զովացուցիչ շիթերը իսկական կախարդանք կստեղծեն և շատ մեծ տպավորություն կթողնեն։
Արշավի երկկողմ հեռավորությունը՝ 15կմ
Հարաբերական բարձրությունը՝ 700մ
Գիշերակացը Լագոդեխիում։




ՕՐ 3․ Թբիլիսի – գունեղ մայրաքաղաք
Ճամփորդությունը կեզրափակենք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում։ Կտեսնենք հին և նոր Թբիլիսին՝ նեղ թաղերով, գունավոր պատշգամբներով ու ժամանակակից շենքերով։
Թբիլիսում կայցելենք․
- Նարիկալա ամրոց, որտեղ կբարձրանանք ճոպանուղով և վերևից կդիտենք ողջ քաղաքը, և հետ կիջնենք ոտքով
- Ծծմբային բաղնիքների թաղամաս, որտեղից էլ ծնվել է քաղաքի անունը
- Խաղաղության կամուրջ
- Հայկական Հավլաբար թաղամաս
- և այլ վայրեր։
Օրը կավարտենք եռօրյա վառ տպավորություններով և կվերադառնանք Երևան։

Ինչպես պատրաստվել․
- Ժամկետի մեջ անձնագրեր
- Քաղաքային հագուստ և կոշիկ (այդ թվում՝ փոխնորդ)
- Հիգիենայի պարագաներ
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- բարակ երկարաթև վերնահագուստ
- ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 70․000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է հյուրանոցում կեցության (Royal Palace Hotel, Lagodekhi), նախաճաշի, ճոպանուղու տոմսի, երկկողմանի ուղևորափոխադրման արժեքները։
Արժեքն իր մեջ չի ներառում ճաշի և/կամ ընթրիքի գումարը։
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07։00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 22:00–23:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
- Զանգահարել՝ +37455934444
- Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
- Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։