Արև է ելել
2023թ. հունվար ամսին ԱրևՆեթ համայնքի և «4 գագաթ լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ի միջև կնքվեց փոխգործակցության հուշագր: Կարևորելով կրթության հասանելիությունը, հավասար կրթական հնարավորությունները, «4 գագաթ»-ը Ամանորից առաջ ցանկություն էր հայտնել մասնակցություն ունենալ այդ հնարավորությունների ստեղծման ընթացքում, ինչի կապակցությամբ գումար նվիրաբերեց «Արև է ելել» ծրագրին, որը ներդրվեց Խաչիկ գյուղի կավի արվեստանոցը կահավորելու մեջ, մասնավորապես, գումարը ծառայեց բրուտագործական հաստոց գնելուն:
Հունիսի 17-ին Խաչիկում կայացավ ծրագրի ամփոփիչ ցուցահանդես-համերգը։
Մարդաշատ ու բովանդակաշատ էր Խաչիկն այդ օրը. գյուղի Մշակույթի տունն ու բակը լի էին համայնքաբնակներով ու հարյուրավոր հյուրերով՝ հարակից համայնքներից և Երևանից։ Միջոցառման բովանդակությունն էլ էր բազմաշերտ ու բազմագույն։ Այս գեղեցիկ միջոցառմանը հյուր էինք նաև մենք:
Միջոցառման ընթացքում ցուցադրված և գործարկվում էր նաև բրուտագործության հաստոցը, ինչը ոգևորիչ էր: