Ազատի ջրամբարի մայրամուտը
14.12.2025թ.-ին գնում ենք դեպի Ազատի ջրամբար։ Թեև բոլոր արշավներն իրենց մեջ գեղեցկություն են կրում, բայց այս անգամ այլ բան է մեզ սպասվում։ Ովքեր եղել են կամ թեկուզ լուսանկարներով տեսել են Ազատի ջրամբարը, գիտեն, որ այն այլմոլորակային գեղեցկություն ունի։ Իսկ եթե այդ գեղեցկությանը գումարենք նաև մայրամուտի գույները, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեսարանի ականատես կլինենք։ Եվ ուրեմն՝ գնում ենք Ազատի ջրամբար խարույկի շուրջ, մայրամուտի գույներով ցողվելու։ Արշավը հարմար է բոլոր երեխաների համար՝ սկսնակ, փորձառու, գեղեցիկը գնահատող…
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 112 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ
2․ Ձեռնոց
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Աշնանային կամ ձմեռային ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք)
11․ Լապտեր
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
15․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
16․ Նստելու համար ծածկոց կամ նման մի բան
17․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 12:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20։00-21:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։







