Արարատի մայրամուտը Փարախադեմից
28․09․2025թ․
Համատեղենք գեղեցիկը օգտակարի հետ (թեև օգտակարը միշտ գեղեցիկ է): Այս անգամ գնում ենք մայրամուտի գույների որսի։ Հավանաբար, երբ երեկոյան ժամերին անցել եք Արարատի մարզով, միշտ հիացել եք բոցավառ մայրամուտով, որն Արարատ լեռանն ավելի զորեղ ու գերող տես է տալիս։ Հենց այս պատկերը տեսնելու համար էլ որոշեցինք երեխաների հետ բարձրանալ Մեծ Փարախադեմ լեռը (1955մ), որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտ և Արարատ լեռ։ Ովքեր ցանկանում են տեսնել մայրամուտի գույները, շտապեք։
Արշավին կարող են մասնակցել ակումբի անդամ երեխաները և արշավային փորձ ունեցող երեխաները։
Երթուղու երկարությունը՝ 14 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 650 մ
Ինչպես պատրաստվել արշավին՝
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- բարակ երկարաթև վերնահագուստ
- ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 14։00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 22:00–23:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
Զանգահարել՝ +37455934444
Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար