px Shkhmurad Monastery

Շխմուրադի վանք

14․09․2025թ․

Տավուշի մարզի այս ուղղությունը քիչ է ուսումնասիրված մեր ակումբի կողմից։ Այնպես որ պետք է լրացնել այս բացը։ Երեխաների հետ կուղևորվենք դեպի Շխմուրադի վանք, որը գտնվում է Վարագաջուր գետի ձախ ափին՝ անտառի խորքում։ Այնպես որ վերջապես կքայլենք անտառային արահետներով։ Շխմուրադի վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում, այն եղել է Վարագաջուր գետի վերին և միջին հոսանքի գյուղերի բնակչության համար մշակութային և լուսավորութան կենտրոն, նշանավոր ուխտատեղի։ Շխմուրադի համալիրը քիչ ուսումնասիրված վանքերից է։

Երեխային գրանցելուց առաջ պետք է հաշվի առնել մեքենայի ճանապարհի երկարությունը՝ մոտ երեք ժամ։

Արշավը հարմար է բոլոր երեխաների համար։

Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մ

Ինչպես պատրաստվել արշավին՝

  1. գլխարկ, այդ թվում՝ արևային
  2. արևապաշտպան կրեմ
  3. ակնոց
  4. բարակ երկարաթև վերնահագուստ
  5. ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն
  6. սպորտային շալվար /ոչ ջինս/
  7. հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
  8. անձրևապաշտպան թիկնոց
  9. զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
  10. ձեռնափայտ (եթե ունեք)
  11. ջուր՝ 1.5 լիտր
  12. սնունդ
  13. փոխնորդ կոշիկ և գուլպաներ
  14. Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
  15. տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)

Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00

Մասնակցությունը հաստատելու համար՝

Զանգահարել՝ +37455934444

Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/

Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։