Տիրինկատար, Վիշապաքարեր
21․09․2025թ․
Անվերջ զարմացնող Հայաստան․ թեև այսքան ուղղություններ ենք գնում երեխաների հետ, միևնույն է չենք դադարում զարմանալ նոր բացահայտումներով։ Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, կբարձրանանք Տիրինկատար լեռ, որը Արագած լեռնազանգվածի գագաթներից է։ Կտեսնենք 11-րդ դարի հզոր կառույցներից մեկը՝ Ամբերդ ամրոցը, ինչպես նաև 2012թ.-ի ընթացքում պեղված` Տիրինկատար հնավայրի տարածքում գտնվող 12 վիշապաքարերից մի մասը։ Իսկ դեպի Ամբերդ գետի կիրճ, Արագած և Արարատ բացվող գեղեցիկ տեսարանների մասին ավելորդ է խոսել։
Արշավին կարող են մասնակցել ակումբի անդամ երեխաները և արշավային փորձ ունեցող երեխաները։
Երթուղու երկարությունը՝ 20 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 700 մ
Ինչպես պատրաստվել արշավին՝
- գլխարկ, այդ թվում՝ արևային
- արևապաշտպան կրեմ
- ակնոց
- բարակ երկարաթև վերնահագուստ
- ժակետ, բարակ բաճկոն և քամուց պաշտպանող բաճկոն
- սպորտային շալվար /ոչ ջինս/
- հաստ տակացուով, հնարավորինս ջրակայուն կոշիկ
- անձրևապաշտպան թիկնոց
- զանգապան (ըստ ցանկության կամ եղանակի)
- ձեռնափայտ (եթե ունեք)
- ջուր՝ 1.5 լիտր
- սնունդ
- փոխնորդ կոշիկ և գուլպաներ
- Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ (բացի փոխնորդ հագուստից և կոշիկներից)
- տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար (կոնֆետի թղթեր, դատարկ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ)
Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 06:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 20:00–21:00
Մասնակցությունը հաստատելու համար՝
Զանգահարել՝ +37455934444
Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար: