Տեսական դասընթացներ

Տեսական դասերը ավելացնում են գիտելիքները և ճանաչողույթունը շրջակա միջավայրի, լեռների, վտանգների և հմտությունների վերաբերյալ

Արշավներ, վերելքներ և ճամբարներ

Մենք իրականացնում ենք բազմաթիվ արշավներ և լեռնային վերելքներ Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում

Դահլիճային և ժայռային մագլցումներ

Մագլցումը զարգացնում է ճկունությունը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը և պատասխանատվության զգացումը

Առաջին բժշկական օգնություն

Առաջին բուժ. օգության դասընթացները պետք են գալիս երեխաներին թե արշավներին, և թե կյանքի հետագա ընթացքում

ՄԵՐ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Այն ջանքերը, որոնք մենք ներդնում ենք երեխաների համար, միայն սպորտային ցուցանիշների բարելավմանը չեն ուղղված. հիմնական նպատակը ակտիվ կյանքի և առողջ ապրելակերպի դաստիարակությունն է, ցույց տալ, որ կյանքը կարող է վառ և անմոռանալի լինել:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարդացեք մեր ակումբի ամենաթարմ նորությունների և վերելքների մասին

ԵԶԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Առաջին անգամ երեխաների թիմը վերելք կատարեց ՀՀ սահմաններից դուրս և այնպիսի

Պիլոտային ծրագրի մեկնարկ

Խոսքը գործ է։ Դեռևս վեց տարի առաջ դրված նպատակը, որի մասին

Վերելք Սևաժայռ լեռ

2021-ի առաջին գիշերակացով արշավը  կազմակերպեցինք հունիսի 26-ին: Մեկնեցինք Վայոց Ձորի մարզ

Սառցապա՞տ, չէ, չենք տեսել

Հունիսի 13-ը բարդ որոշումներով էր հագեցած։ Արդեն Հաղարծին գյուղում պարզ էր,

100-ի հաղթանակը՝ վերելք Արա լեռ

Մայիսի 28-ին ավանդական վերելք կատարեցինք Արա լեռ։ Ինչպես մեր պետությունն է

Մարտիրոսի վիմափոր եկեղեցի և ջրվեժ

Մայիսի 2-ին ճանապարհ բռնեցինք դեպի Վայոց Ձոր՝ Հին Մարտիրոս գյուղ: Այս

95 +

Կատարված վերելք

30 +

Դասընթացի թեմա

978 +

Կիլոմետր անցած ճանապարհ

170

Պատանի լեռնագնաց

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ

Երեխաների ծնողները մեզ շատ են օգնում իրենց մասնակցությամբ

«4 Գագաթ»-ը մի ինքնատիպ կյանքի դպրոց է, այլ ոչ թե պարզապես լեռնագնացության և ժայռամագլցման ակումբ։ Այն փորձը, գիտելիքը և հմտությունները, որոնք իմ երեխաները ձեռք են բերում ակումբում, հնարավոր չէ մոդելավորել որևէ այլ իրավիճակում կամ դասապրոցեսում։ Այստեղ են իրենք սովորում, թե ինչ է անվտանգությունը, բնության պահպանությունը, զգուշությունը, բարդ իրավիճակում կողմնորոշվելու ունակությունը, զսպվածությունը։

Իրինա Լիլոյան Ծնող

Շնորհակալ եմ ակումբի մարզչական կազմին երեխաներիս ամբողջական գիտելիքներ տալու համար: Բոլոր արշավներն էլ հետաքրքիր են և ուսանելի, որոնք ֆիզիկական և հոգևոր դաստիրակություն են տալիս մեր երեխաներին: Հատկապես ուզում եմ առանձնացնել Մենակսար լեռան ձմեռային վերելքը, որը ձյան պատճառով ուներ դժվարանցանելի հատվածներ և մեր երեխաները արժանապատվորեն հաղթահարեցին այն:

Քրիստինե Թումասյան Ծնող

«4 Գագաթ»-ում են իմ երեխաները զգում, թե ինչ է ընկերոջ հանդեպ հոգատարությունը, ընհանուրի մեջ սեփական ես-ի դասումը, հանդուրժողականությունը։ Եվ ի վերջո, այստեղ են իրենք հասկանում, որ հայրենիքը լոկ վերացական գաղափար չէ։ Հայրենիքը դա Թեժքարն է, Արմաղանն է, Դժողքի Ձորն է, Արա լեռն է և շատ-շատ ուրիշ վայրեր, որոնք մեկ անգամ այցելելուց հետո արդեն իրենցն են դառնում։

Գարեգին Բաղդյան Ծնող

Տեսնել, գնահատել և սիրել Հայոց բնաշխարհը, հաղթահարել դժվարությունները, դրսևորել կամքի ուժ և հասնել նպատակին, վայելել հաղթանակի բերկրանքը: Այսպիսի մեծ արժեքներ ձեռք բերեցին մեր ԵՐԵԽԱՆԵՐԸ, ինչու չէ նաև մենք` ծնողներս: Հայաստանի բնաշխարհը չքնաղ է և անկրկնելի: Արշավները նպաստեցին, որպեսզի համոզվենք այդ ճշմարտության մեջ: Մարդիկ բնության մասնիկն են, բնության անբաժանելի մասը:

Նելլի Կարապետյան Ծնող

Տղայիս համար մեծ առաջընթաց էր Լեռնագնացության դասերին մասնակցելը, ինչու չէ նաև ինձ համար։ Ինչ սպորտաձևի էլ, որ Սերգեյը գնացել էր կիսատ է թողել, բացառությամբ լեռնագնացության։ Նրա մեջ կոփվեց կամքի ուժը, սերը դեպի լեռները, բնությունը։ Սերգեյը շատ է ուրախանում, երբ իմանում է որ կրկին արշավների պետք է գնանք։ Ես ինքս էլ մեծ հաճույքով էի մասնակցում երեխաների դասերին, իմ և Սերգեյի համար լեռները մի ուրիշ աշխարհ են։

Նունե Հարությունյան Ծնող

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

Մեր գործընկերները միշտ մեր կողքին են