Ձորագետի կիրճի արկածները

Նախկինում երեխների հետ Ձորագետի կիրճի տարբեր մասերով քայլել ենք` Արևածագից Կուրթան, Լոռի բերդից Ստեփանավան (նաև աղբհավաք ենք կազմակերպել), Ստեփանավանից դեպի Ձորագետի կիրճ: Այս անգամ էլ Յաղդան գյուղից մի փոքր հեռու գնացինք և Ձորագետի կիրճի վերևից սկսեցինք իջնել: Յաղդան գյուղը հայտնի է որպես հունական գյուղ: Անունը մեկնաբանվում է հետևյալ իմաստով՝ յուղով հրուստ: Ամբողջ ընթացքում գետը ձենը գլուխը գցած գլորվում էր, ինչի շնորհիվ թումանյանական վաշ-վիշը գլխիցդ դուրս չէր գալիս: Իհարկե գետի շառաչունը պարբերաբար լռեցվում էր երեխաների ձայներով: Կիրճի՝ տեղ-տեղ 90 աստիճանի հասնող թեք լանջերի վրա անհավանականորեն շարված էին արդեն լիարժեք կանաչած ծառերը։ Ամբողջ արահետը լցված էր խատուտիկներով, էնպես որ կարողացանք նույնիսկ չարճճիություն անել և իրար վրա փչել: Ապրիլի համար բավականին շոգ էր: Գետի ափին երկար հնգիստ ունեցանք, նույնիս ոտքերը թրջեցինք և շարունակեցինք արշավը: Կիրճից պետք է դուրս գայինք Ագարակ գյուղ: Այս անգամ հնարավորություն ունեցանք բացահայտել Ձորագետի եզրին` ժայռերի մեջ գտնվող 12-13-րդ դարերին թվագրվող «Ճգնավոր» քարայր-կացարանն ու եկեղեցին (ավերակներ)։