Վերելք Տեսիլք լեռ

17.03.2024թ.-ին վերելք կիրականացնենք Տեսիլք լեռ, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Գանձաքար գյուղի մոտ: Բարձրությունը՝ 1372մ: Տեսիլք լեռան գագաթին նախկինում ամրոց է եղել, որի պատերի լայնությունը հասել է մինչև 3մ: Նման է Կիկլոպյան բերդերին: Լեռան արևելյան կողմում նաև քարանձավ կա, եթե լանջի այդ մասում ձյուն չլինի, նաև քարանձավ կիջնենք: Արշավը միջին բարդության է, այնպես որ այն շատ հարմար է նաև արշավային փորձ չունեցող երեխաների համար:

Երթուղու երկարությունը՝ 8,5կմ

Հարաբերակն բարձրությունը՝ 636մ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային և արևային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (պարտադիր),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: