Թռչնադիտարկում
Ավարտվեց «Անգղների Միամսյակի» շրջանակներում դպրոցներում կազմակերպված «Հայաստանի Անգղները» դասախոսությունների շարքի առաջին փուլը, որի ընթացքում ՆԱԲՈՒ Հայաստանը այցելեց նաև մեր ակումբ: Դասախոսությունների ընթացքում երեխաները ծանոթացան Հայաստանում ապրող անգղների հետ, հասկացան, որ նրանք բոլորովին անվտանգ են մարդկանց և առհասարակ բնության համար, հասցրեցին սիրել նրանց:
Առաջին փուլի ավարտին տեղի ունեցավ մեծ թռչնադիտարկում-արշավ, որի շրջանակներում այցելեցինք Արմաշ և սկսեցինք դիտել թռչուներին: Արշավի ընթացքում բախտ ունեցանք հետևել բադերի, կաչաղակի, որորի, մոխրագույն տառեխի, ձկնկուլի և այլ թռչունների թռիչքին: Այս անգամ բացահայտեցինք ոչ միայն Հայաստանի գեղեցիկ վայրերից, այլ նաև ճանաչեցինք թռչուններին:
Արշավի ընթացքում մեզ ուղեկցում էր ճերմակ հագած և կապույտով ողողված Արարատը: