Ակնասար լեռան վերելքը

Ակնասար լեռնագագաթ գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանին, Գեղամա Լեռնավահանում: Ունի 3264 մ բարձրություն: Ակնասարն իրենից ներկայացնում է հրաբխային երկգագաթ լեռ և հանդիսանում է Գեղամա լեռների կենտրոնական մասում գտնվող գագաթներից՝ ամենաբարձրը Եռաթմբերի խմբում: Լեռան լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան բազմազան բուսականությամբ: Լեռան հարևանությամբ՝ 3030 մ բարձրության վրա է գտնվում Ակնա լիճը, որն ունի 0,5 կմ² մակերես։

Սեպտեմբի 27-ի առավոտյան ճանապարհ ընկանք, չպատկերացնելով անգամ պատերազմ սկսելու մասին։ Երեխաների հետ արշավի ճանապարհին տեղեկացանք, թե ինչ է կատարվում Արցախում, բայց հաղթեցինք մեր միջի տագնապն ու տխրությանը՝ փորձելով երեխաների վրա չտարածել այդ զգացողությունները։ Պետք է պահպանենք նրանց ժպիտներն ու աչքերի փայլը, խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունքը։Գեղամա լեռներն այնքան գեղեցիկ էին, ասես մխիթարանք լինեին։ Սկսեցինք քայլել Ակնա լճից և հաղթահարեցինք Ականասար լեռան երկու գագաթները։  Մենք մեր լեռների պես ամուր կմնանք՝ հասնելով նաև #հաղթական_բարձունքին։
✅կրթվելով,
✅հայրենիքը ճանաչելով,
✅հայրենիքը սիրելով,
✅բնությունը գնահատելով,
✅առողջ լինելով,
✅կամք և ուժ զարգացնելով,
✅քաղաքակիրթ լինելով,
✅դժվարություններին դիմակայելով,
✅լավ ընկեր լինելով,
✅միմյանց օգնելով,
✅հաղթելու ենք, որովհետև այդպես է պետք։
Այս ամենի վառ վկայությունը գալիք լուսավոր սերունդն է …