Թիմային պարտություն

‹‹Շատ ցուրտ էր, մենք հայտնվել էինք անտառում, որտեղ շատ ձյուն կար: Խիտ ծառերի միջից դուրս եկանք և հայտնվեցինք սառած լճի դեմ դիմաց: Մտածում էինք՝ գնա՞լ սառած լճի վրայով, թե՞ շրջանցենք այն: Հոգնած էինք և ավելորդ ուժ չունեինք ճանապարհը երկարացնելու համար: Որոշեցինք գնալ կարճ ճանապարհով: Քայլում էինք լճի վրայով ու հանկարծ տեսանք, թե ինչպես է սառույցը սկսում ճաքել մեր ոտքերի տակ: Չհասցրեցինք նույնիսկ հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ հայտնվեցինք սառած լճի մեջ: Բարեբախտաբար բոլորս կարողացանք դուրս գալ լճից: Ջուրն ընկնելու պատճառով ամբողջությամբ թրջվել էինք, թրջվել էր ուսապարկում գտնվող ամեն ինչ, նաև լուցկիները: Շատ էինք մրսում ու չէինք կարողանում խարույկ վառել…››: Ի՞նչ անել, սա էր այսօրվա մեր խնդիրը: Երեխաներն իրենց հատուկ աշխուժությամբ սկսեցին քննարկել տարբերակներ, որոնց մեջ նույնիսկ անհավանական մտքեր կային: Երբ եկավ պատասխանելու պահը, պարզվեց, որ երեխաները սխալ պատասխան են ընտրել: Երկու լավ բան կար այս պարտության մեջ, առաջինը՝ սա այսպես թե այնպես դասի վերջին հարցն էր և սխալ պատասխանի արդյունքում դասը չընդհատվեց, երկրորդ՝ հասկացանք, որ երեխաները շատ լավ թիմային մտածելակերպ ունեն, բոլորը առանց վարանելու ընտրեցին սխալ պատասխանը և շատ գոհ մնացին: