Հանդիպում Արա Խաչադուրյանի հետ

Ֆրանսիայում բնակվող հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանին 22 մայիսի 2016թ.-ին հաջողվեց վերելք իրականացնել աշխարհի ամենաբարձր լեռը` Էվերեստը, և այդ վերելքը նվիրել աշխարհի բոլոր հայերին: Հուլիս ամսին Արա Խաչադուրյանը ժամանեց Հայաստան, ինչը լավ հնարավորություն էր անձամբ հանդիպել նրան և լսել Էվերեստ լեռան վերելքի պատմությունը: Արա Խաչադուրյանը մեծ սիրով համաձայնեց հանդիպել ակումբի անդամներին: Երեխաները շատ ոգևորված էին, քանի որ առաջին անգամ էին հանդիպում մի մարդու, ում հաջողվել էր կանգնել աշխարհի ամենաբարձր կետում: Հանդիպման ընթացքում Արա Խաչադուրյան շատ մանրամասն պատմեց վերելքի ծրագրի մասին, թե ինչ դժվարությունների է հանդիպել, ինչ վտանգներ կային ճանապարհին, որն էր բարդ հատվածը և այլն: Արա Խաչադուրյանը երեխաներին խորհուրդ տվեց լեռներ գնալ ֆիզիկապես պատրաստ վիճակում, բայց որ ամենակարևորն է գիտակցությունը, միտքը պետք է «սթափ» լինեն, պետք է կարողանաս ճիշտ որոշումներ ընդունել: Երեխաներն էլ իրենց հերթին բազմաթիվ հարցրեր տվեցին և ստացան սպառիչ պատասխաներ: Շատ օգտակար հանդիպման վերջում խմբային նկար նկարվեցինք և հրաժեշտ տվեցինք Արա Խաչադուրյանին: