Նոր խումբ, նոր պատմություններ …

‹‹4 ԳԱԳԱԹ›› լեռնային ակումբը հոկտեմբերի 1-ից մեկնարկող դասերի կապակցությամբ հայտարարում է ընդունելություն 7-14 տարեկան երեխաների համար: Հայտերն ընդունվում են մինչև 25 սեպտեմբերի 2018թ.-ը: Գրանցվելու համար զանգահարեք +374 55 93 44 44 հեռախոսահամարին կամ գրեք ֆեյսբուքյան էջին կամ` էլ. նամակ 4peaksclub@gmail.com հասցեին:

Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխայի օրերը լցվեն հիշարժան պահերով, ճանաչի հայրենի բնաշխարհը, բարձրացնի ֆիզիկական պատրաստվածությունը, ճկունությունը, ձեռք բերի կամային հատկանիշներ, կազմակերպվածություն, ընկերասիրություն և շատ այլ հատկանիշներ, ապա այս դասերը հենց Ձեզ համար են:
Տեսական և գործնական դասերի միջոցով Ձեր կյանքն անվտանգ դարձրեք, բացահայտեք Հայաստանի լեռները, ինչպես մենք բացահայտեցինք Արագած, Աժդահակ, Կարմիր կատար, Գեղմաղան, Արմաղան, Վայոցսար, Հատիս, Գութանասար, Արա, Թեժքար, Մեծ Լճասար, Մենակսար, Արտանիշ լեռները, ծանոթացեք անտառային արահետներին, ջրվեժներին, կիրճերին…. մագլցելու շնորհիվ զարգացրեք կենտրոնացումը, կամքը, մկաններն ու հավասարակշռությունը, մասնակցեք ամառային ճամբարներին:

Երեխաների հետ աշխատում են ուշադիր և պատասխանատու հրահանգիչներ, ովքեր պատրաստ են անհատական մոտեցում գտնել Ձեր երեխայի համար: Հրահանգչի գլխավոր խնդիրն է երեխայի հետ հարաբերություններում գտնել հավասարակշռություն բարի վերաբերմունքի և հանձնարարությունների կատարման, անվտանգության պահանջների միջև, հատկապես երբ գործ ունենք տարբեր տարիքի երեխաների հետ:

Եթե դուք չեք եղել մեզ մոտ, սակայն ունեք նման ցանկություն, ապա դուք կարող եք գրանցվել ցանկացած դասի՝ մեկ անգամ անվճար մասնակցելու համար: Ամբողջ դասի ընթացքում Ձեր երեխան կլինի արհեստավարժ հրահանգչի հսկողության ներքո:

Սիրով սպասում ենք Ձեզ: