Տուրիստական Հայաստան

«Տուրիստական Հայաստան» ամսագիրն ամեն տարի կազմակերպում է մրցանակաբաշխություն, որին մասնակցում են շատ կազմակերպություններ և անհատներ: Մրցանակը տրվում է մի քանի անվանակարգերում` լավագույն ուղեկցորդ, լավագույն հյուրանոց, լավագույն առողջարանական քաղաք, լավագույն էքստրեմալ տուրիզմի նախագիծ և այլն: Մեր ակումբին` նախնական քվեարկության արդյունքում հաջողվեց ընդգրկվել «2016թ.-ի էքստրեմալ տուրիզմի նախագիծ» անվանակարգում:

Մրցանակաբաշխության միջոցառումը տեղի ունեցավ 16 սեպտեմբերի 2016թվականին Յանս ռեստորանային համալիրում: Շատ լավ և գեղեցիկ կազմակերպված միջոցառում էր` բարձրակարգ երաժշտություն, գեղեցիկ հաղորդավարներ, լավ հյուրասիրություն: «2016թ.-ի էքստրեմալ տուրիզմի նախագիծ» անվանակարգում առաջադրված էին շատ ուժեղ ընկերություններ, սակայն մրցանակի արժանացավ մեր ակումբը: Այս գնահատականը շատ կարևոր և պարտավորեցնող էր մեզ համար, ինչը խթան հանդիսացավ ավելի կատարելագործվելու և առաջ գնալու համար: