«4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբ» լեռնագնացության զարգացման հասարակական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2016թ. փետրվարի 9-ից: Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխաների և պատանիների շրջանում լեռնագնացության, մագլցման  և լեռնային զբոսաշրջության   զարգացմանը, հանրամատչելի  դարձնելուն և տարածելուն, ինչպես նաև բարձրացնել լեռնագնացության, մագլցման և լեռնային զբոսաշրջության ասպարեզում   Հայաստանի   Հանրապետության  հեղինակությունը: Մեր նպատակն է նպաստել առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության զարգացմանը, բնության հանդեպ երեխաների մեջ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև հայրենասիրության ձևավորմանը։ Մեզ մոտ ստացած գիտելիքները և դրանք գործնականում կիրառելու հմտությունները կօգնեն երեխաներին կյանքի տարբեր ոլորտներում։

Կազմակերպությունը տեսական և գործնական դասերի միջոցով 7-14 տարեկան երեխաներին սովորեցնում է հմտություններ, որոնք ուղղված են անվտանգության ապահովմանը, թիամային աշխատանքի կազմակերպմանը, լեռնային բնության ճանաչմանը, բնական արգելքների հաղթահարմանը, բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելուն, կողմնորաշմանը, մագլցման տեխնիկային տիրապետելուն, ֆիզիկական պատրաստվածությանը, առողջ ապրելակերպին, բնության պահպանությանը և այլն:

Լեռնագնացությամբ զբաղվելը նպաստում է կամային հատկանիշների, դիմացկունության և համբերատարության զարգացմանը, ինչն էլ իր հերթին օգնում է երեխաներին ապագայում հասնել իրենց նպատակներին, ինչպես ուսման, այնպես էլ աշխատանքային և այլ ոլորտներում:

Ակումբ հաճախող երեխաները վերելքներ են իրականացնում լեռներ, անցնում կիրճեր և անտառային արահետներ: Ժայռամագլցման մարզումները կազմակերպվում են ինչպես դահլիճային պատերի, այնպես էլ՝ ժայռերի վրա:

Երեխաների հետ աշխատանքային թիմում ներգրավված են լավագույն, փորձառու և հատկապես մանկավարժական փորձ ունեցող հրահանգիչներ:

Ակումբի անվանումը խորհրդանշում է Արագած լեռան չորս գագաթները:

Հիմնադիր-նախագահ` Նարինե Ճաղարյան

Հիմնադիր` Անժելա Ճաղարյան

Հիմնադիր` Էդուարդ Սարգսյան