Սևանի ջրվեժներ

12.05.2024թ.-ին հնարավորություն կունենանք երեխաների համար բացահայտելու Գեղարքունիքի մարզի հրաշալիքներից մեկը՝ Սևանի ջրվեժները: Զարմացա՞ծ եք: Ուրեմն պետք է գնալ և զարմանքը լրացնել հիացմունքով: Այս ջրվեժների կասկադը երկար ժամանակ հայտնի չի եղել շատերին: Հաշվի առնելով վերջին օրերի տեղումները, պետք է ակնկալել տեսնել բավականին ջրառատ ջրվեժներ: Երթուղին անցնում է Սևանի լեռների միջով: Ստացվում է՝ կտեսնենք Սևանի լեռներում ծվարած Սևանի ջրվեժները ու նաև Սևանա լիճը:

Երթուղու երկարությունը՝ 9կմ

Հարաբերական բարձրությունը՝ 400մ

Ինչպես պատրաստվել արշավին.


1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,

2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ կամ թեթև բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: