Այրիքար, Ղուզանի քար, Կապտավանք

Մայիսի 18-19 երեխաների հետ ուղևորվում ենք բացահայտելու Տավուշ աշխարհը: Մայիսի 18-ին վերելք կիրականացնենք 2610մ բարձրությամբ Այրիքար լեռնագագաթ, որից հետո գիշերակացի ճամբարը կկազմակերպենք «Մեր լեռները» ճամբարում, որտեղ խարույկի շուրջ լավ ժամանակ կանցկացնենք, կինոդիտում կկազմակերպենք:

Մայիսի 19-ին ճանապարհը կշարունակենք դեպի Իծաքար գյուղ, որտեղից անտառային ճանապարհով կքայլենք դեպի Կապտավանք: Կապտավանքից ճանապարհը կշարունակենք դեպի Ղուզանի քար, որն իրենից ներկյացնում է մոտ 200մ բարձրություն ունեցող հսկա ժայռ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Վարգջուր գետի կիրճ և Միափորի լեռներ:

Առաջիին օրը – Երթուղու երկարությունը՝ 16կմ

  Հարաբերական բարձրությունը՝ 1090մ

Երկրորդ օրը – Երթուղու երկարությունը՝ 10 կմ

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,

2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ կամ թեթև բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,

12. լապտեր

13. քնապարկ (չունենալու դեպքում նախպես զգուշացնել)

14. գորգիկ (չունենալու դեպքում նախպես զգուշացնել)
15․ ջուր 1,5լ,
16․ սնունդ,
17. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 17.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 7:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: