1702282207120

Ազատի կիրճով Ազատի ջրամբար

17.12.2023թ. ուղևորվում ենք բացահայտելու Ազատի կիրճն ու Ազատի ջրամբարը: Սկսելու ենք քայլել Բանավան գյուղից՝ հայտնվելով Ազատի կիրճի բարձունքում: Այստեղից կսկսենք իջնել և քայլել Ազատ գետի ափով: Ամբողջ ընթացքում կտեսնենք Երանոսի լեռները, որոնք իրենց վարդագույնով և ծիրանագույնով կգեղեցկացնեն արշավը: Արահետն անցնում է փոփոխվող ռելիեֆոֆ, այնպես որ երեխաները տեսարանների պակաս չեն ունենա: Հասնելով Ազատի ջրամբար երկար դադար կունենանք, բոլորս միասին թեյ կպատրաստենք և կվայելենք թեյի ջերմությունը: Իսկ եղանակն էլ կարծես թե բարեհաճ է, նախնական կանխատեսումներով առանց տեղումների, ջերմաստիճանը՝ +9°: Քայլելու ենք 10 կմ:

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց.
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 08:30
Վերադարձի մոտավոր ժամը՝ 17:00-18:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում ԱՁ Նարինե Ճաղարյանի անվամբ 220551085420000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ:

Միջոցառման Facebook-ի էջ կարող եք անցնել այս հղումով։