Արշավ Մարգավետի լեռներում

Փետրվարի 4-ին քայլելու ենք Մարգավետի լեռներում, որը ձգվում է Լոռու մարզից դեպի Տավուշի մարզ: Մենք քայլելու ենք Լոռու մարզի հատվածում՝ վերելք կատարելով նաև Բեմիգլուխ լեռնագագաթ, որն ունի 2113մ բարձրություն: Երթուղու երկարությունը 11կմ է, հարաբերական բարձրությունը՝ 460մ: Սպասվում է գեղեցիկ արշավ, այնպես որ, շտապեք գրանցել երեխաներին՝ նրանց կիրակին լցնելով գեղեցկությամբ և ֆիզիկական ակտիվությամբ:

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (պարտադիր),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ, որը ներառում է նաև փուչիկ-սահնակների վարձույթը:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 8:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 17:00-18:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում ԱՁ Նարինե Ճաղարյանի անվամբ 220551085420000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: