Վերելք Վեհ, Հոլիկ և Չքնաղ լեռներ — 4 ԳԱԳԱԹ

Վերելք Վեհ, Հոլիկ և Չքնաղ լեռներ

22․11․2026թ․

📍 Տես քարտեզում

Այս կիրակի մեզ սպասվում է հերթական լեռնային մարտահրավերը։ Ուղևորվում ենք Լոռու մարզ՝ հաղթահարելու Չքնաղի լեռների երեք գագաթները։

Մեր նպատակակետերն են՝

Վեհ — 2746 մ
Հոլիկ — 2747 մ
Չքնաղ — 2836 մ

Ինչպես արդեն գլխի ընկաք, Չքնաղը լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է, բայց մինչ դրան հասնելը դեռ պետք է հաղթահարենք Վեհն ու Հոլիկը։ Վերելքը կսկենք Գոգարան գյուղից և կավարտենք Արևաշող գյուղում։

Եթե սիրում եք բարդ երթուղիներ, նոր մարտահրավերներ և լեռների այն առանձնահատուկ զգացողությունը, որը միայն երկար ու դժվար վերելքներից հետո է գալիս, ապա այս արշավը հենց ձեզ համար է։

Երթուղու մոտավոր երկարությունը՝ 19 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1150 մ

Ինչպես պատրաստվել արշավին

1․ Գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ Ձեռնոց (ֆլիսե կամ բարակ)
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Ջրակայուն արշավային կոշիկ (հաստ տակացուով)
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք) և զանգապան
11․ Ջուր՝ 1.5 լ
12․ Սնունդ
13․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
14․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար

15․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ, որոնք թողնելու ենք մեքենայի մեջ, վերադարձին ըստ անհրաժեշտության փոխվելու համար

Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 06:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 21։00–22:00

 Մասնակցությունը հաստատելու համար՝

Զանգահարել՝ +37455934444
Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը այս հղմամբ
Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն

Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։

Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։

Ուշադրություն՝

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։